15:24 , 18 հունիս, 2026Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը արագ շախմատի թիմային առաջնության հերթական տուրում հաղթել է աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
«Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ»,- ասված է Շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։