ՌԴ ԱԳՆ–ից նաև հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է շարունակել դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունացման հասնելու ջանքերին։
15:11 , 18 հունիս, 2026Ռուսական կողմը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կոչված է վերջ դնել հակամարտությանը։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման մասին հուշագրի տեքստ են ստորագրել։ Նշվել էր, որ կողմերը դա արել են էլեկտրոնային եղանակով։
«Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, որն ամրագրել են երկու երկրների նախագահները», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նախարարությունից նշել են, որ Մոսկվան հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հաստատումը կնպաստի Պարսից ծոցի երկրների միջև վստահության վերականգնմանը։
ԱԳՆ–ն հավելել է, որ Մոսկվան նաև հույս ունի, որ խաղաղության հաստատումը կնպաստի Հորմուզի նեղուցով անվտանգ և անարգել նավարկության վերականգնմանը, ինչպես դա եղել է մինչև փետրվարի 28-ը, ինչպես նաև կօգնի նվազեցնել համաշխարհային էներգետիկ և պարենային շուկաներում անկայունությունը, որը, առաջին հերթին, ազդում է ամենախոցելի երկրների շահերի վրա։
ՌԴ ԱԳՆ–ից նաև հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է շարունակել դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունացման հասնելու ջանքերին։