ԱԱԾ աշխատակիցն է որոշում՝ ինչն արտահոսի, ինչը՝ չէ․ Փաշինյանը՝ Քոչարյանի տեսանյութի մասին


13:51 , 18 հունիս, 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի գործով ծառայողական քննություն նշանակված չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ եթե ԱԱԾ-ն օպերատիվ անհրաժեշտություն տեսնում է, ապա կարող է որոշում կայացնել։ Փաշինայնը որևէ տարօրինակ բան չի տեսնում, որ Քոչարյանի տեսանյութը ոչ թե ԱԱԾ պաշտոնական էջերում է հրապարակվել, այլ արտահոսել է ու միանգամից հայտնվել սոցցանցերում, իշխանական ԶԼՄ-ներում։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին կադրեր, որոնք նկարահանված էին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող