Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի


13:12 , 18 հունիս, 2026

Tert.am-ը գրում է․

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողներին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար. պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:

Նրա խոսքով՝ Նախիջևանը նաև ականատես է եղել «արևմտյան ադրբեջանցիների» կրած ողբերգություններին, և այդ առումով նման միջոցառումների անցկացումը հենց այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի:

Ազիզ Ալեքբերլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը «հայրենի հողեր» (չակերտը՝ Tert.am) համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։