«Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար


16:20 , 17 հունիս, 2026

Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ և այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», և որը միջազգային մակարդակով կոչվում է TRIPP (Տրանսպորտային երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար), կարևոր նշանակություն ունի ոչ միայն ադրբեջանական արտահանման, այլև Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը Բաքվում Իսլամական զարգացման բանկի տարեկան նիստերի շրջանակում կազմակերպված երկխոսության ժամանակ:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ «ազատագրված» (չակերտները-Tert. am) տարածքներում ստեղծվող երկու արդյունաբերական գոտիներից մեկը կողմնորոշված է դեպի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտ։

«Գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը նույնպես զարգանում են որպես ավանդական ճյուղեր։ Դրա հետ մեկտեղ կարևոր ուղղություն է արդյունաբերացումը։ Օրինակ, չնայած այն հանգամանքին, որ Աղդամի արդյունաբերական պարկը դեռ նոր է, ռեզիդենտների թվով այն արդեն զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ի վերջո, պետական ներդրումների շարունակումը և միաժամանակ մասնավոր հատվածի, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրության աճը, հանդիսանում են այն բանալին»,- ասել է Ջաբարովը: