Նիկոլը գործում է Զավենիչի դիմակի տակ
13:52 , 17 հունիս, 2026
Նիկոլի գարշապարը մեծ հաճույքով լիզող Արամ Զավենիչի «Հանրապետութունը» հայտարարել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից: Ավելին՝ պարզվում է՝ հայտարարությունը, որտեղ կա նաև ռուսաստանյան ինտեգրացիոն միավորները մերժելու ու Արևմուտքին ավելի կիպ հարելու պահանջ, բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար և կարող է ընդունվել որպես հանրային պահանջ:
Սա Նիկոլի հետ համաձայնեցված հայտարարություն է, որի նպատակը Հայաստանը դեպի տոտալիտարիզմ գլորելն է. պատահական չէ, որ ՔՊ-ականները չեն դադարում վարկաբեկել ընդդիմությանն ու այն հռչակել կաշառատու այն դեպքում, երբ շատ մեծ է հավանականությունը, որ այն ձայնագրությունները, որոնց հիմքով նույն Նիկոլն ընդդիմությանը ոչ լեգիտիմ է հռչակում, բստրվել են հենց իշխանությունների կողմից և վկայում են հենց ՔՊ-ի կողմից կաշառք բաժանելու հստակ դեպքերի մասին,որ ապօրևնաբար վերագրվում են ընդդիմադիրներին:
ԵՄ-ն Նիկոլի առաջ դրել է հստակ խնդիր՝ քաղաքական դաշտը մաքրելու ռուսամետ ուժերից. Հայաստանը լիարժեքորեն հակառուսական ճամբար մտցնելու համար նախ պետք է քաղաքական դաշտը մաքրել ռուսներին չատող ու նրանց հետ համագործալցությանը կողմ հանդիսացող ուժերից ու գործիչներից, և ակնհայտ է, որ կաշառատվության մոտիվներով խաղարկվող այս անբարո բեմադրությունը կարող է հիմք դառնալ՝ Զավենիչի երազնանքները կյանքի կոչելու համար: