Նիկոլի մոտ լեգիտիմության սուր սով է
16:23 , 16 հունիս, 2026
Հայտարարելով, որ 2025-ն առաջին տարին էր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղություն է եղել՝ հակամարտության ավարտով՝ Նիկոլը պնդել է, թե 2026-ին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերաարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև, ըստ նրա, ժողովուրդն այս ընտրություններով տեր կանգնեց խաղաղությանը, ինչն էլ նշանակում է, որ ամեն մի նոր եկող տարին լինելու է մյուսից ավելի լավը:
Նիկոլի այս հայտարարությունը մատնում է ունեցած մտավախությունները. հոգու խորքում շատ լավ գիտի, թե ինչ մասշտաբի ազգային դավաճանություն է գործել ու գործում, և որպեսզի և՛ ինքն իր առաջ, և՛ մարդկանց առաջ ինքնաարդարացվի, ընտրությունների կեղծված կամ առնվազը հույժ վիճահարույց արդյունքները հռչակել է որպես իր գործունեությանը ժողովրդի կողմից տրված «դաբրո»: Այսինքն՝ ուզում է ասել, որ ժողովուրդն աջակցում է Արցախի կորստին ու հայկական գործոնի դե ֆակտո չեզոքացման օրակարգին, և ինքը դավաճանություն գործելիս միայնակ չի եղել, ազգն էլ իր հետ է սեփական հայրենիքը դավաճանել՝ կամովին հանձնվելով թուրքին: Այսպիսով՝ պատասխանատվությունը սեփական անձից դեպի հավաքական ժողովուրդ տեղափոխելու փորձ է արել Նիկոլը՝ պատմական պատասխանատվությունից ու ապագա դատաստանից խուսափելու միտումով՝ չհասկանալով, որ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ վախի, շանտաժի և ադմինիստրատիվ լծակների վրա կառուցված կեղծ «դաբրոները» պատմական ու բարոյական լեգիտիմություն չեն ապահովում:
Ինչ վերաբերում է եկող տարիներին, ապա այլևս գրեթե գիտական ճշմարտություն է այն, որ ամեն մի նոր տարին անցնողից ավելի վատն է լինելու, և թերևս հենց այդ ճշմարտութունը թաքցնելու նատակով էլ Նիկոլը հանդես է եկել ամպագոռգոռ հայտարարություններով՝ չհասկանալով, որ ամեն մի բառի համար պատասխան է տալու… բնամթերքով: