15:26 , 16 հունիս, 2026ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է աշխատակազմը:
«Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը ևս, շնորհակալություն խնդրով մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերին և անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է բոյկոտի և աշխատանքի դադարեցման մասին: