10:26 , 16 հունիս, 2026Ամերիկյան վարչակազմը կարող է կրկին սկսել հարվածներ հասցնել Իրանին և վերսկսել նրա ծովային շրջափակումը, եթե համարի, որ Թեհրանը չի պահպանում պայմանավորվածությունների պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա կարող է լինել: Դա կարող է նշանակել շրջափակման վերադարձ։ Դա կարող է շատ բան նշանակել: Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են։ Եվ եթե նրանք չպահպանեն պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե ինչ ձեռնարկել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում՝ ԱՄՆ-ի կողմից նման քայլերի հնարավորության վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում մարտական գործողություններին։
Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ամերիկա-իրանական համաձայնագրի իրականացման պատասխանատվությունը, ներառյալ Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի դադարեցումը, ամբողջությամբ դրված է Վաշինգտոնի վրա։