19:20 , 15 հունիս, 2026
Էլի եմ ասում` բոլորդ էլ գիտեիք, որ կատաստրոֆան լինելու էր, բայց, ինքներդ ձեզ խաբելով, հույս էիք տալիս, որ կպլստանք: Հիմա ոնց որ էլ ինքնախաբեությունն էլ չի աշխատում: Նրանց համար, ովքեր ամեն դեպքում կուզենան իրենց գլուխը ավազի մեջ չթաղեն, ներկայացնեմ մի քանի փաստարկ:
Մի քանի օր առաջ կառավարությունը ժողով էր հրավիրել: Ներկա էին հանրապետության վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատող գրեթե բոլոր ընկերությունների ներկայացուցիչները: Հիմնական թեման հետևյալն էր՝ ի՞նչ ենք անելու, երբ գազն անջատվի: Բնական է` ոչ մի հոդաբաշխ լուծման չեն հանգել: Պատճառը, ինչպես բոլոր ոլորտներում է, այնպես էլ հիմա՝ կառավարության անդամների անոռուգլուխ լինելն է: Էդ մարդիկ սովոր են շատ բարդ խնդիրներին շատ պարզ «լուծումներով» պատասխանել, ամեն ինչ քաքմեջ անել ու մեղքը բարդել այլոց վրա:
Իսկ խնդիրն իրոք շատ բարդ է: Ստորև ներկայացված գրաֆիկում էլեկտրականության օրեկան պահանջարկի գրաֆիկն է: Ինչպես տեսնում եք սպառումը հասնում է գրեթե զրոյի գիշերվա ժամերին, առավոտն աճում է` հասնելով պիկին, հետո ցերեկը նվազում է ու նորից աճում երերկոյան, երբ մարդիկ տուն են հասնում (ու սա դեռ հաշվի չառնելով սեզոնայնությունը): Բարդությունը կայանում է նրանում, որ արևային էներգիայի արտադրության պիկը լինում է հենց էն պահին, երբ պահանջարկը նվազում է: Այսինքն արևը տալիս է հոսանք, որը մարդիկ չեն սպառում, որը ահռելի ծանրաբեռնում է ցանցը, բերում տատանումների, անջատումների և վթարների:
Օրինակ` ՀԷԿ-ի արտադրողականությունը տեսականորեն կարելի է կառավարել: Ջրի հոսքը շատացնում ես պիկ ժամերին, ու նվազեցնում ցերեկն ու գիշերը: ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ կարելի է կառավարել նաև ՋԷԿ-ի ու նույնիսկ ատոմակայանի արտադրողականությունը, իսկ արևինը հնարավոր չէ: Վառելիքի, այդ թվում գազի դեպքում խնդիրը հեշտ է լուծվում: Պետք ա ջեռուցես՝ գազը միացնում ես, պետք չէ՝ անջատում ես: Արևի հետ դա անել հնարավոր չէ, եթե չկան կուտակիչ կայաններ, որոնք սարսափելի թանկ ու դեռևս անարդյունավետ տեխնոլոգիաներ են:
Քանի որ երկիրը կառավարում է մի մարդ, ով օժտված է քաքի-Միդասի անեծքով, կարելի է վստահ լինել, որ էս խնդիրն արժանանալու է բոլոր մնացած խնդիրների ճակատագրին՝ քաքը հելնելու է ավտոբուս: Եթե հույն թագավոր Միդասն ինչին կպնում էր ոսկի էր դառնում, սա ինչին կպնում է քաք է դառնում՝ անվտանգությունը, դիվանագիտությունը, կրթությունը, առողջապահությունը, ֆինանսը, ժողովրդավարությունը... ամեն ինչ!
Հիշյալ կառավարության ժողովի ժամանակ ասվել է, որ եվրոպացիք ֆինանսապես ահագին կօգնեն հարցը լուծելու համար: Մինչդեռ օրինակ` 2026 թվականի բյուջեով նախատեսված էր հունիսի 30-ի դրությամբ ներգրավել մոտ 1 մլրդ դոլարի վարկ, բայց փաստացի ներգրավվել է՝ -150 մլն (այո մինուսով): Այսինքն նոր փող չի եկել, բայց հին վարկերը պիտի մարենք: Սա ստիպել է մեր սիրելի չինովնիկներին 15%-ով կրճատել իրենց ծախսերը` գրենական պիտույքներից սկսած, պադավատի բենզինով ու արտասահմանյան պուտյովկեքով վերջացրած:
Ու եվրոպացիք ոնց որ չեն շտապում խնդիրը լուծել` ի թիվս այլ պատճառների նաև նրա համար, որ ՀՀ-ում այլևս չկա լեգիտիմ իշխանություն: Ոչ մեկ չի ուզենա միլիարդներ շռայլել մի տեղ որտեղ ընտրությունները կեղծած իշխանությունը կարող է մեկ գիշերում փլուզվել:
Քանի որ գոյություն չունեցող պետությունը էս հարցը չի լուծելու, ես ձեզ նորից եմ ասում` այն, ինչ ասել եմ դեռ մեկ տարի առաջ՝ գտեք մարտկոցներ, գեներատորներ: Լուծեք ձեր ընտանիքների խնդիրները: Մի կերեք կտեր, մի սպասեք մանանային: Մի լսեք ռեժիմի քարոզիչներին, ֆեյքերին ու ամերիկաներից մեզ ՌԴ-ի դեմ` պատերազմի, իսկ Ադրբեջանի հետ «խաղաղության» դրդող դալբայոբներին, սրանց բոլորի դարդը մեկն է՝ իրենց գրին քարտը: Դրանք ոչ ձեր տան ջեռուցման հարցով են մտահոգվելու, ոչ էլ ձեր երեխաների հացով:
Ու հիշեք, որ էներգետիկան փլուզման շեմին գտնվող ոլորտներից ընդամենը մեկն է ու ամենամեծը չէ...