14:43 , 14 հունիս, 2026Նախորդ տարի գարնանը Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը չի հաշտվում կրած պարտության հետ և ժամանակ առ ժամանակ խոսում է Գյումրիում կրկին ընտրություններ անցկացնելու մասին։
Համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կրկին խոսեց Գյումրիում հրատապ կարգով ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Գյումրեցի հասարակական գործիչ Գևորգ Ավագյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, նման լիազորություններ չունի, քանի որ արտահերթ ընտրություններ լինում են այն ժամանակ, երբ ավագանին վիճարկում է։
«Եթե հիմա ավագանին իր տեղում է, քվորում ապահովում է, ի՞նչն է խնդիրը։ Երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է ասում, նշանակում է՝ «անցնում» է Սահմանադրության վրայով, սահմանադրական կարգն է տապալում։ Եթե համայնքապետարանում ավագանին կա, համայնքապետին փոխարինողը կա, ի՞նչ հիմքով է արտահերթ ընտրություններ անցկացնում։