10:22 , 13 հունիս, 2026
Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար։
Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով բացահայտել էր, թե ինչպես է ստացվել, որ Կիրանցում ապրում է 260 չափահաս, բայց քվեարկել է 307-ը, տեղեկացրել է, որ գրառման պատճառով ստիպված է եղել ազատվել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմում աշխատանքից։
«Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ ))) Ոնց չկա՞, բա ես ինչ էի՞։ ))))
Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ )))
Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (հղումը կդնեմ մեկնաբանություններում)։
Դե ինչպես նաեւ սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը եւ ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։
Վերջապես այլեւս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող եւ չլինել իշխանությունների համակիրը։
Եվ մինչեւ գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ , պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա։ (Էնդ ֆայնըլի... աուը թվելվ փոյնթս գոու թու... ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! ( Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ))
Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ։ »,-նշել է Գոհար Վարդանյանը։