Չկա այդպիսի լվացքի մեքենա, որը «կթարմացներ» և «կմաքրեր» Նիկոլի կողմից քանիցս օգտագործված լաթը, ինչպիսին Էդմոն Մարուքյանն է. Արմեն Աշոտյան


18:10 , 12 հունիս, 2026
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով գրառում է ուղարկել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև.
Կրկին լինելով ապօրինի անազատության մեջ և համալրելով Հայաստանի տասնյակ քաղբանտարկյալների շարքերը` եղել եմ փաստացի տեղեկատվական բլոկադայի մեջ: Սակայն նույնիսկ բանտի մռայլ և հաստապատ շրջանակից ներս թափանցեց Էդմոն Մարուքյանի հերթական նենգ և կեղտոտ արտանետումը Սերժ Սարգսյանի և իմ մասին:
Ամբողջ ընտրարշավի ընթացքում նա փորձում էր կարևորել իրեն` պարբերաբար քարեր նետելով մեր ուղղությամբ, սակայն մենք կարիք չէինք տեսնում իրենից լուրջ օպոնենտ կերտել և totally ignore էինք անում:
Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են (Էդմոնի համար՝ հատկապես խայտառակ արդյունքով), Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի: Պատասխանեմ իրեն բանտից:
Փոխանցեք իրեն, որ նիկոլական ռեժիմում աշխատած, պիտանելիության ժամկետը սպառած և դեն նետված այդ վինտիկը որևէ քաղաքական կամ բարոյական իրավունք չունի բարոյախրատական զրույցների կամ վերլուծության:
Փոխանցեք իրեն, որ ես` Արմեն Աշոտյանս, իր կողմից հիշատակվելու կամ առավել ևս` «մտահոգվելու» կարիքը չունեմ: Որ ես շատ լավ հիշում եմ իր պահվածքը որպես Նիկոլի դեսպան 2022-ի դեկտեմբերին Վիեննայում՝ թե՛ ադրբեջանական պատվիրակների ներկայությամբ, թե՛ իմ հետ զրուցելու ընթացքում:
Փոխանցեք իրեն, որ նա երանի կտար Սերժ Սարգսյանի նման ընկեր ունենար կամ իմ չափ հավատարմություն:
Փոխանցեք իրեն, որ նստած  մարդուն նման կերպ հիշատակելը և կեղտոտ թեմայի մեջ ներքաշելը վայել չէ և բարոյական չէ (եթե, իհարկե, նա դեռ հիշում է այդ բառի իմաստը):
Եթե նորից պլոճիկ կամ խիղճ չունի իմ` քաղբանտարկյալ լինելու մասին խոսելու համար` թող լալկվի:
Ի վերջո, չկա այդպիսի լվացքի մեքենա, որը «կթարմացներ» և «կմաքրեր» Նիկոլի կողմից քանիցս օգտագործված լաթը, և չկա այնպիսի հանդերձարան, որտեղ այդ second hand-ը տեղ ունի:
Մնացածը` իմ ազատությունից հետո:
Հ.Գ. Հարգելի հայրենակից, կարանտինից ես տեղեկատվական հոսքերին կանոնավոր վերադարձից հետո կրկին, ինչպես նախորդ ազատազրկման ժամանակ, կկիսվեմ ձեզ հետ իմ մտորումներով և կարծիքներով: Շնորհակալ եմ ձեզ աջակցության համար` ինձ և իմ ընտանիքին:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.06.2026թ.