ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անցկացնում ԿԸՀ-ի դիմաց


15:03 , 12 հունիս, 2026

ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անցկացնում ԿԸՀ-ի դիմաց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքում է ԿԸՀ-ի կողմից երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման պատճառով։

«Օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս և համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ։ Մենք Փաշինյանի հետ կարող ենք միայն մեկ խոսակցություն ունենալ` իր հեռացման պայմաններն են»,- հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն հայտարարել էր, որ իրենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։

«Արդեն վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,- նշել էր նա։