ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան


23:21 , 11 հունիս, 2026
Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 35/65 և 10/51 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 80+130 քվե էր ստացել - միջինից էապես ավելին։
Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։
Սա ուղղակի խայտառակություն է։