17:10 , 11 հունիս, 2026
Ասուլիսին Նիկոլը հայտարարել է, թե հետայսու կաբինետային աշխատանքին ավելի քիչ ժամանակ է հատկացվելու, քան նախկինում, քանի որ պատրաստվում են անհամեմատ ավելի հաճախ այցելել տարբեր բնակավայրեր ու քաղաքներ, ունենալ դահլիճային հանդիպումներ, լուծել հրատապ խնդիրներ:
Նիկոլի այս որոշումն իրականում արդյունք է ոչ թե հայ հասարակության հանդեպ արթնացած սիրո, այլ քաղաքական հստակ հաշվարկի. ընտրությունների իրական արդյունքները, որոնց շատ լավ տիրապետում է Նիկոլը, նրան լավատեսության տեղ չեն թողել. շատ լավ գիտի՝ եթե չկեղծեին, վարչական ռեսուրսը չչարաշահեին ու այլևայլ ապօրինությունների չդիմեին, ընդդիմությունն էր հաջորդ իշխանությունը լինելու: Նիկոլը հակսանում է, որ կա հանրային լուրջ դժգոհություն, իսկ դա զգայուն հարց է դառնում հատկապես ներքաղաքական պրոցեսների ու հետընտրական հնարավոր զարգացումների ֆոնին. քաղաքական լեգիտիմություն ՔՊ-ն այսօր փաստացի չունի, կամ եթե ինչ-որ բան դեռ մնացել էլ է, ապա շուտով կսպառվի:
Իհարկե, կա նաև ՏԻՄ ընտրությունների հարց. Նիկոլը փորձելու է սեփական էլեկտորատը մոբիլիզացնել՝ ամրապնդելու ՔՊ-ի դիրքերը մարզերում. նրա հիմնական ռեսուրսը շրջաններն են, ուստի ջանալու է գոնե դա պահել: