Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան


13:56 , 11 հունիս, 2026

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում որոշում է ընդունել, որով Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար:

Որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: