Դոնալդ Թրամփը պետք է զերծ մնա Իրանի հասցեին uպառնալիքներից. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ


10:56 , 11 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է զերծ մնա Իրանի հասցեին սպառնալիքներից, Թեհրանը ճնշման ներքո բանակցություններ չի վարում և երբեք չի ենթարկվի ահաբեկման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգների նախագահը պետք է զերծ մնա Իրանի հասցեին իր մշտական սպառնալիքներից, ներառյալ ուժի կիրառման սպառնալիքները, որոնք հնչել են այսօր։ Իրանը երբեք բանակցություններ չի վարում սպառնալիքների և ճնշումների ներքո և երբեք չի ենթարկվի ճնշման կամ ահաբեկման»,- ասել է նա Մերձավոր Արևելքում խաղաղության խթանման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: