Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել


09:26 , 11 հունիս, 2026

Hetq.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։  Այս մասին փոխանցում է Հետքը։

Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026թ. մայիսի 25-ի հարցազրույցը, որում Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Ն. Փաշինյանը հայտնում է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Ն. Փաշինյանը պահանջում է հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: