Վերցնե՞լ, թե՞ չվերցնել


18:10 , 10 հունիս, 2026

Ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը դարձել է հիմնական քննարկման առարկան: Մասնավորապես՝ հնչում է տեսակետ, որ մանդատներ վերցնելը չի կարող խանգարել իշխանության դեմ պայքարին, քանի որ ցանկացած պահի կարելի է վայր դնել այդ մանդատներն ու իջնել փողոց:
 
Այս տեսակետը, իհարկե, ունի կյանքի լիարժեք իրավունք, սակայն ունի նաև խոցելի տեղեր. հարց է առաջանալու՝ եթե ընդդիմությունն ընտրությունները համարում էր կեղծված, ապա ինչո՞ւ հենց ամենասկզսբից չհրաժարվեց դրանց արդյունքների ճանաչումից ու դե ֆակտո լեգիտիմացումից: Հիմա վերցնել մանդատները, գնալ ու փաստացի լեգիտիմացնել արդյունքերը, իսկ հետո այդ նույն մանդատները դնել վայր ու հայտարարել, թե ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ էին, չի կարող ընկալելի համարվել նույն հասարակության կողմից, ինչպես նաև նման կեցվածքը կարող է ՔՊ-ի «բերանը լեզու դնել»:
 
Եթե չկա ռեալ գործիքակազմ՝ խորհրդարան մտնելու դեպքում Նիկոլի հարցերը մոտ ապագայում լուծելու, ապա մանդատներ վերցնելն ու ԱԺ մտնելը չի կարող տվյալ դեպքում անխոցելի լուծում համարվել: