Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվի


22:48 , 9 հունիս, 2026
Արագածոտնի Թեմից հայտարարում են.

«Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Լուսագյուղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած հերթական միասնական ժամերգությունը:

Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:
Արագածոտնի Թեմ
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Լուսագյուղ (Ապարանի տարածաշրջան)»: