ՀՀ-ի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային. Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
17:12 , 9 հունիս, 2026
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով. Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային: Կիպրոսը պատրաստ է էլ ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը և Կիպրոս Հայաստան հարաբերությունները»: