Նիկոլը կնախընտրի պայմանավորվել, իսկ ընդդիմությո՞ւնը


16:07 , 9 հունիս, 2026
Ինչպես հայտնի է, Նիկոլն իր քարոզարշավում ողջ հայ ժողովրդին խոստանում էր ընդդիմության ջոջերի հետ ինքնադատաստան տեսնել, փրթել-թափել, «կզցնել», բանտել ու հալածել. Իբր թալանել են, պետք է նստեն: Շատ միամիտներ, տրվելով այս մանիպուլյացիաներին, գնացել ու քվեարկել են ՔՊ-ի օգտին՝ «թալանը» հետ բերելու հույսով: Բայց հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլն այս անգամ կկատարի՞ իր խոստումը, թե՞ հետ կկանգնի իր իսկ խոսքերից՝ հաջորդ ընտրություններում ևս նույնաբովանդակ ասելիք ունենալու հույսով:
 
Նիկոլն իրականում կարող է գործարք առաջարկել ընդդիմության՝բավարար ձայներ հավաքած ուժերի լիդերներին՝ սպառնալով, որ եթե  սկսեն փողոցային շարժում, ապա կլինեն հետևանքներ: Նիկոլին ձեռք է տալիս ունենալ մի ընդդիմություն, որի ղեկավաներն օրենքի հետ պրոբլեմներ ունեն՝ անկախ այդ պրոբլեմների շինծու կամ ոչ շինծու լինելուց. նրանք կառավաելի են դառնում ՔՊ-ի համար,իսկ տվյալ դեպքում ՔՊ-ականների կենսական շահերից է բխում ընդդիմության՝ ԱԺ գնալը, ընտրությունների արդյունքները չբոյկոտելն ու այդպիսով Նիկոլին լեգիտիմացնելը: Դրա դիմաց Նիկոլը կարող է երաշխավորել համապատասխան դեմքերի ազատ լինելը, ավելին՝ կարող է նույնիսկ երաշխավորել նրանց շարունակական հարստացումը. 2021-ից ի վեր, ի վերջո, այդ հարցում մեծ փորձ կա կուտակված: