ՌԴ-ի կողմից հեռուն գնացող hարկադրանքի պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի. Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին


15:20 , 8 հունիս, 2026

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:

«Շնորհավորում եմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստանում կայացած ընտրություններում Ձեր հաջողության կապակցությամբ:

Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։

Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ անսասան է:

Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- գրել է Կոսը: