14:41 , 7 հունիս, 2026Tert.am-ը գրում է.
Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմության ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
«Չեմ կարծում, որ մեր ընտրություններին չմասնակցելու քայլը մեծահոգություն էր, այն սթափ հաշվարկի արդյունք էր: Կարծում եմ, այդ մասին կարող ենք դատել այսօր՝ ժամը 20:00-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները, եթե գոնե 10 տոկոսով ավելի շատ գան ընտրատեղամասեր, քան 2021-ին էր՝ ապա ես կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր: Ես բոլորին խնդրում եմ մասնակցել, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»,- նշել է Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: