Քանի՞ տեղ կա Հայաստանի բանտերում


09:26 , 4 հունիս, 2026

 Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կա 4122 տեղ, բայց ազատ է դրանցից ընդամենը 1119-ը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների համար հատկացված է 1705 տեղ, իսկ դատապարտյալների համար` 2417։ Ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բոլոր ՔԿՀ–ներում միասին պահվում է 3003 անձ, որոնցից 1445–ը կալանավորված են, իսկ 1558-ը` դատապարտված»,– հայտնել են ՔԿԾ–ից։

Ընդհանուր առմամբ ՀՀ–ում կա 9 քրեակատարողական հիմնարկ, որոնցից միայն «Սևան» ՔԿՀ–ում չկան կալանավորներ, այնտեղ միայն դատապարտյալներ են։
Մենք հետաքրքրվել էինք նաև` արդյոք քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել գերբեռնված, ՔԿԾ–ն այս հարցին չի պատասխանել։։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026