Նիկոլի նկարիչները


15:20 , 3 հունիս, 2026
«Breavis»-ը հերքել է «Euronews»-ին՝ հայտարարելով, որ մայիսի 31-ին հրապաակված սոցիոլոգիական հարցումների տվյալները չեն արտացոլում իրենց իրականացրած ու պաշտռոնապես հրապարակած արդյունքները. «Euronews»-ը հրապարակել էր ինչ-որ թվեր, որտեղ ՔՊ-ն միանձնյա առաջատար էր՝ 65%-ով, իսկ ընդդիմադիրներից միայն «Ուժեղ Հայաստանն» էր, որ հավաքել էր 12%:
 
Պետք է հասկանալ՝ ինչ է սա նշանակում: Բանն այն է, որ այս ընտրություններն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական բովանդակություն. Հայաստանը դարձել է բևեռների բախման կենտրոն, ուստի նույն ԵՄ-ն, որն իբր արժեքահեն կառույց է, ստիպված է բոլոր հնարավոր միջոցներով նպաստել Նիկոլի վերարտադրությանը, և քանի որ ոչ ոք չի պատրաստվում մեծապես կարևորել ընրողների օբյեկտիվ կարծիքը, ուստի հենց էս գլխից եվրաչինովնիկները որոշել են զբաղվել թվանկարչությամբ, որպեսզի երբ որ Նիկոլը նկարի իր սրտի ուզած թիվը, այն հայ հասարակության ու միջազգային հանրության աչքում թվա լեգիտիմ: Նիկոլը նկարում է ասենք 63.8%, որից հետո նրան ջերմորեն շնորհավորում են  Մակրոնը, Ուրսուլան և մյուսները, դրանից հետո ո՞վ է համարձակվելու կասկածի տակ դնել այդ տոկոսները: Այսինքն՝ ԵՄ-ն հիմքեր է ստեղծում ընտրակեղծարարության համար՝ հարվածի տակ դնելով Արևմոտքի հեղինակությունն ու հայտարարված արժեքները:
 
Սա նշանակում է, որ Նիկոլի վիճակն օբյեկտիվորեն շատ վատ է, և թե՛ նրա տերերը, թե՛ մանկլավիկները «լևի» ճանապարհներ են փնտրում՝ հավերժացնելու այստեղ Իլհամի գերևիշխանությունը: Այս պայամններում ընդդիմության խնդիրը պետք է լինի ժողովրդի ձայնին տեր կագնեգնելը: