14:49 , 3 հունիս, 2026Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին ՔՊ-ական խմբի կողմից ծեծի ենթարկելու դեպքով հաղորդում է ներկայացվել նախաքննական մարմին: Այս մասին «News.5tv.am»-ի հարցին ի պատասխան հայտնում են ՆԳՆ-ից:
Նախարարությունից, սակայն, դեռ չեն հայտնում` կա՞ն ձերբակալվածներ, թե՞ ոչ: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ դաժան ծեծի կազմակերպիչը Աթիկի Ավագանու անդամ Ժաննա Ասատրյանի որդին է, ով հայտնի է իր ագրեսիվ վարքագծով: Նա նախկինում դանակահարության համար կալանավորված է եղել, սակայն ազատ է արձակվել:
Ծեծի ենթարկված Հակոբ Հարությունյանը Փաշինյանի հետ բանավեճի մեջ էր մտել վերջերս, հավանաբար ՔՊ-ականները փորձել են դրա համար վրեժ լուծել:
Ծեծկռտուքի տեսանյութն այստեղ