Ո՞ւմ երեխաներն են իրականում պաշտպանված Հայաստանում
16:22 , 2 հունիս, 2026
ՔՊ-ական Ղազարյան Թագուշը պնդել է, թե այն երեխաները, որոնք մեծանում են հիմա Հայաստանում, ակնհայտորեն ավելի պաշտպանված են, քան մի սերունդ առաջվա երեխաները՝ միաժամանակ հայտարարելով, որ երեխաներին պետք է պաշտպանել պատերազմներից ու ագրեսիաներից, և իրենք, որպես քաղաքական ուժ, երեխաներին առաջարկում են խաղաղություն:
Թագուշի հայտարարությունները չափազանց խոցելի են դառնում, երբ դիտարկում ենք անցնող տարիների փաստացի պատկերը. երեխաներին խաղաղություն բերելու խոստմամբ հանդես է գալիս մի ուժ, որի օրոք ու որի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը, ինչի հետևանքով անտուն ու որբ մնացին տասնյակ հազարավոր երեխաներ ու դեռ հաարյուր հազարավորն էլ որբ ու տնավեր են դառնալու, եթե Նիկոլին չհաջողվի գործից հանել: Ինչ վեաբերում է այն թեզին, թե այս սերնդի երեխաներն ավելի պաշտպանված են, քան նախորդ սերնդի անչափահասները, ապա սա ևս վիճարկելի պնդում է. Հայատանում ստեղծված ներքին անվտանգային վատթար մթնոլորտն ու, մասնավորապես թմրանյութերի մասսայականացման խնդիրը, որը ՔՊ-ական իշխանությունների օրոք հասել է իր պատմական պիկին, ոչ մի տեղ չեն թողնում՝ հուսալու, որ Թագուշը դեմագոգիայով չի զբաղվում:
Ավելի պաշտպանված այսօր իրենց կարող են համարել թերևս միայն ՔՊ-ականների երեխաները, որոնց ծնողներն իրենց ընտանեկան երջանկությունը կառուցում են փաստացի ողջ ազգի դժբախտության վրա: