ԱՄՆ-ի հետ մшրտական գործողությունների վերսկսումն անխուսափելի է. իրանցի պաշտոնյա


14:24 , 2 հունիս, 2026

ԱՄՆ-ի հետ մարտական գործողությունների վերսկսումն անխուսափելի է, կարծում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Ասադին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«ԱՄՆ-ը մեզնից կապիտուլյացիա է պահանջում: Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիան տարբերակ չէ։ Մենք պատրաստ ենք դրան և դրանում խնդիր չենք տեսնում, ուստի մտահոգություններ չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ներգրավվի հակամարտության մեջ»,- հայտարարել է Ասադին, ում խոսքերը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը։

Ասադին նախազգուշացրել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել իր բոլոր հնարավորությունները։