13:10 , 2 հունիս, 2026
Մոտ 1,5 ամիս առաջ
Vega -ից գնում եմ չորանոց: Մի ամիս դեռ չօգտագործած սկսում է ծրագրային խնդիր տալ, մեկ չորացնում է, մեկ չէ (ավելի շատ չէ):
Քանի որ 2 տարի երաշխիքի մեջ է, զանգում եմ, ասում եմ խնդիրը, ասում են պետք է գան տանեն, հասկանան:
Անցնում է մոտ 15 օր, ձեն-ձուն չկա: Նորից եմ զանգում, ասում եմ 15 օրա ձեզ եմ սպասում, չորանոցն առել եմ, բայց էլի լվացք եմ փռում: Թե բա հիմա փոխանցեմ կապվեն ձեզ հետ: Անցնում ա ևս մի 5 օր, էլի ձեն-ձուն չկա:
Նորից զանգում ու արդեն մուննաթ եմ գալիս, նորից թե բա մենք ձեր բողոքը կփոխանցենք:
Բայց էլի ինձ հետ կապվող չկա:
Երևի էնքան ձգեն, մինչև երաշխիքի 2 տարին լրանա, հետո ասեն էլ երաշխիքի մեջ չի:
Հարգելի Վեգա, գնելուց մարդկանց նախապես ասեք, որ չնայած երաշխիքի մեջ ա, խնդրի դեպքում ձեր երաշխիքի վրա հույս չդնեն:
Է՞լ ով ա նման խնդիր ունեցել, կիսվեք: