Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր


09:12 , 2 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում, մինչև 2030 թվականը հանրապետության ընդգրկումը ԵՄ-ին քիչ հավանական է։ Իզվեստիա-ին նման կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Երևանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, իսկ միավորման և հանրապետության հարաբերությունները շարունակում են խորանալ։ Միևնույն ժամանակ, Կարտհայզերն ընդգծել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: