Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում


00:44 , 2 հունիս, 2026

Հունիսի 1-ին՝ ժամը 20։57-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում այրվում է տաղավար։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի տաղավարում (մոտ 45 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել է կախովի առաստաղը(մոտ 37 քմ) և ջերմահարվել կենցաղային իրեր։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։