19:02 , 31 մայիս, 2026
Ուտում է ինչ պատահի՝ քարից փափուկ ամեն ինչ աղում է, ուտում է կուկուռուզ, պեռաշկի ու կարտոշկա, ուտում է անգամ քյալլա, բայց ամենալավն ուտում է խաշլամա: Չար լեզուներն ասում են, որ ամենաշատը սիրում է, երբ էկլերի վրա երշիկ է դնում, վրան «կեպչուտ» է լցնում ու ուտում: Ասում են, որ մեկ էլ սիրում է փախլավայի վրա կարագ քսել, վրան չալաղաջ դնել, դրա վրա էլ իկռա քսել և այդպես ուտել: Չեմ տեսել, բայց հավատում եմ:
Նիկոլը սուտասան, հողատու, դավաճան ու հոգեկան հիվանդ լինելուց զատ, պատմության մեջ մնալու է որպես ուտող: Ուտող՝ ուղղակի ու անուղղակի իմաստով, բայց մեծ հաշվով՝ իր փորը լցնելն իր գործն է, մի օր էլ կարող է լսենք, որ էնքան է կերել, որ տրաքել է, չնայած՝ ո՞ւր էր մեզ տենց բախտ...
Չգիտեմ՝ Նիկոլը էկլերով խաշլաման կմարսի՞, թե՞ ոչ, բայց արձանագրենք հետևյալը. նա է կերել մեր հազարավոր տղաների կյանքերը: Այո՛, ուղղիղ ասում եմ, որ ինքն է կերել մեր տղերքի կյանքը, ինքն է կերել Արցախը, ինքն է կերել հազարավոր աղջիկների այդպես էլ իրականություն չդարձած առաջին սերն ու առաջին համբույրը, ինքն է կերել անվտանգ ու ուժեղ պետություն լինելու մեր երազանքը, ինքն է կերել Եռաբլուրում զոհվածների ծնողների ուրախությունը, ինքն է կերել մեր երկրի անվտանգությունն ու մեր ազգային արժանապատվությունը: Հենց նա է կերել այդպես էլ չկայացած հազարավոր ամուսնությունները, նա է կերել այդպես էլ չծնված հազարավոր երեխանների կյանքերը: Հա՛, Նիկո՛լ, դու ես խմել մեր հազարավոր տղաների արյունը, հենց դու:
Հայ ժողովրդի պատմության մեջ ոչ մի հայ, այդքան թվով հայի գլուխ չի կերել, դու գլխակեր ես:
Նիկո՛լ, կարողա և քո երշիկով էկլերը մարսես, ամենօրյա ռեժիմով կլուբնիկով ոչխարի խաշլամեդ մարսես, բայց մեր հայրենիքը ուտելը, մեր արժանապատվությունը ուտելը, մեր հազարավոր տղերքի գլուխն ուտելը չես մարսելու: Աստված վկա՝ չես մարսելու:
Վայ ձեզ, ԵՐԲ ձեր դատաստանի օրը գա: Երանի մեզ, ԵՐԲ ձեր դատաստանի օրը գա: