«Բառիգը» ընկնել է մարիխուանայի բախչեքը


13:27 , 30 մայիս, 2026
ՔՊ-ական «Բառիգը», ընկած էյֆորիայի գիրկը, պնդել է, թե պատմականորեն հայ ժողովուրդը երբեք այսքան ապահով ու ազատ չի ապրել, ինչպես հիմա՝իր այդ թեզը հիմնավորելով 100 տարվա խաղաղության մասին ծիծաղելի առասպելով: «Մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ունենք TRIPP-ի վերաբերյալ պայմանագրեր ԱՄՆ-ի հետ, որոնք երաշխավորում են 100 տարվա խաղաղություն՝ առնվազը»,-մասնավորապես՝ հայտարարել է Հովհաննիսյան Արթուրը:
 
Սույն ՔՊ-ականը, փաստորեն, կորցրել է իրականության զգացումը՝ ընկնելով մարիխուանայի բաղչեքը. միայն կատարյալ տգտը կարող է խոսել 100-ամյա պաղաղությունից՝ նկատի ունենալով հատկապես ժամանակակից աշխարհին ու միջազգային հարաբերություններին բնորոշ տուրբուլենտությունն ու անկանխատեսելիությույնը: Սա նշանակում է, որ «Բառիգը» ծանոթ չէ ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության կարևորագույն դրվագներին, քանի որ եթե ծանոթ լիներ, ապա Նիկոլի մեջ հստակորեն կտեսներ Չեմբերլենի ուրվականին. 1938-ին մարդը հայտարարեց, թե բերել է խաղաղություն սերունդների համար, մինչդեռ հետո պարզվեց, որ Մյունխենի համաձայնագիրը զուգարանի թղթի պես մի բան էր: Առավելագույնը, ինչի մասին կարող են խոսել բառիգները, գուցե մինչև հունիսի 7-ը տևելիք խաղաղության մասին է. Իլհամին Նիկոլը դեռ պետք է, ուստի փորձում է հեշտացնել բառիգակերպներրի վերընտրությունը, որ դրանից անմիջապես հետո կրկին ստորացնի Նիկոլի ազգային արժանապատվությունը: Կամ եթե խաղաղությունը 100-ամյա է, ինչո՞ւ Իլհամը խաղաղության համաձայնագիրը չի ստորագրում: Նշանակում է՝ ծրագրեր ունի, իսկ թե ինչ ծրագրեր, մարդը բաց տեքստով հայտարարում է՝ վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», և Նիկոլը դա երաշխավորելու է: