Իրանը բանակցությունները շարունակելու համար ԱՄՆ-ից պահանջում է 12 միլիարդ դոլար


00:45 , 30 մայիս, 2026

Fars գործակալությունը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի մաս է կազմում արտերկրում սառեցված իրանական ակտիվներից 12 միլիարդ դոլարի անհապաղ փոխանցումը Թեհրանին։ Միայն դրանից հետո Իսլամական Հանրապետությունը կշարունակի հետագա երկխոսությունը:

Համաձայնագրի ամենակարևոր մասը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հիշատակել, հենց Իրանի սառեցված ակտիվներից 12 միլիարդ դոլարի անհապաղ վճարման պահանջն է։

Լրատվամիջոցների տվյալներով՝ համաձայնագրի տեքստի համաձայն, այդ գումարը պետք է փոխանցվի անմիջապես, և մինչև վճարումը չկատարվի, Իրանը չի մասնակցի հետագա բանակցություններին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մայիսի 29-ին նախատեսված խորհրդակցության ընթացքում վերջնական որոշում կկայացնի՝ հաստատե՞լ արդյոք Իրանի հետ նախնական համաձայնեցված գործարքը։ Նրա խոսքով՝ գործարքի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։