Ի՞նչ է սպասվում ՌԴ-ում աշխատող հայերին․ Պուտինը զգուշացրել է


21:44 , 29 մայիս, 2026

Hraparak.am-ը գրում է․

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), նրա քաղաքացիները ստիպված կլինեն ձեռք բերել աշխատանքային թույլտվություններ՝ Ռուսաստանում աշխատելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՊՀ երկրներից միգրանտների համար նույն պահանջները կկիրառվեն նաև Հայաստանից աշխատողների նկատմամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար նրանք պետք է ձեռք բերեն աշխատանքային թույլտվություններ։

Դա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար նրանք պետք է բնակվեն առնվազն հինգ տարի», - լրագրողներին ասել է Պուտինը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։