Տարիներ անց Սիմոնյան Ալենը բռնել է Նիկոլի սուտը
15:44 , 29 մայիս, 2026
Մեկնաբանելով 300000 ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հարցն ու այդ կոնտեքստում Սիմոնյան Ալենի՝ 2023-ի նոյեմբերին արած արժեքավոր հայտարարություններն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները, այո՛, պետք է ապրեն իրար կողք, չի բացառվում ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ Նիկոլը հուսահատորեն փորձել է հերքել բազմաթիվ տեսախցիկների արձանագրածն ու հայտարարել, որ փոխադարձ այցերը կարող են տեղի ունենալ միայն տուրիստի կարգավիճակում: «Ալեն Սիմոնյանը չէր կարող նման բան ասել, պարզապես չէր կարող ասել»,-պնդել է Նիկոլը «Արմենիայի» տաղավարում:
Գիտե՞ք՝ ինչու է Ալենի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն արժեքավոր: Այդպիսին է, քանի որ ոչ միայն բացահայտել է ՔՊ-ի իրական ծրագրերը, այլև հնչելուց տարիներ անց «ջրի երես է դուրս բերում», փաստորեն, Նիկոլի կեղծավորությունն ու բանսարկու էությունը. հայտարարության տեսագրությունը կա ինտերնետում, աշխարհն է լսել Ալենի խոսքը, մինչդեռ Նիկոլը փորձել է, փաստորեն, «կռուտիտ» անել՝ իրեն դնելով հիմար իրավիճակում:
Նիկոլին պետք է ավելի հաճախ հիշեցնել ոչ միայն իր, այլև ՔՊ-ականների դուրս տվածը. դրանց օգնությամբ կարելի է մեծ հաջողությամբ բռնել Աշոտիկի «պապայի» սուտը: