Ինտերը կրկին անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին


16:12 , 29 մայիս, 2026

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հերթական հատուկ հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի նախավարժանքը: Հատկանշական է, որ կադրերն ուղեկցվում են հայկական երաժշտությամբ:

Միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կրկին կատարել է հայերենով:

Պաշտոնական էջում մասնավորապես նշված է. «Հետևում ենք Հենրիխ Մխիթարյանի տաքացմանը։ Հետևեք մեզ՝ Հայաստանից ավելի շատ բովանդակության համար»։