Նիկոլը վախեցնում է ու մանիպուլացնում


13:49 , 29 մայիս, 2026
Նկատառմանը, որ մինչև 2023-ը Նիկոլն իր հրապարակային խոսքում նշել էր, որ ԼՂ ժողովրդից մանդատ չի ստացել՝ ԼՂ ճակատագիրը որոշելու, մինչդեռ 2022-ին Արցախը ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս, երևանյան սրճարաններում թրև եկող Հակոբյան Աննային երևելի դեմք սարքած սուբյեկտը արձագանքել է՝ ասելով.«ՀՀ ժողովրդից եմ մանդատ ստացել՝ ապահեվելու Հայաստանի պետության գոյությունը, զարգացումը և հարատևությունը, և մենք 2021-ին ՀՀ ժողովրդից մանդատ ենք ստացել՝ հաստատելու խաղաղություն: Առանց այդ որոշումների խաղաղությունը հնարավոր չէր լինի: Ցանկացած պահի, երբ որ մենք հրաժարվենք էդ որոշումներից, դա նշանակում ա անխուսափելի պատերազմ»:
 
Նիկոլը կրկին մանիպուլացրել է.ՀՀ ժողովուրդը ՔՊ-ին մանդատ չէր տվել՝ Արցախը հանձնելու, իսկ հետո դա այսպես կոչված խաղաղութամբ հիմնավորելու,և դրանում համոզվելու համար պետք է ընդամենը կարդալ նույն այդ ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որտեղ սևով սպիտակին արձանագրված է, որ եթե վերընտրվեին, ապա Շուշին ու Հադրութը կրկին հայկական էին դարձնելու, պայքարելու էին Արցախի ժողովրդի ու Արցախի ինքնորոշման համար և այլն: Ժողովուրդն Արցախի համար պայքարը շարունակելու հույսով էր նաև մանդատ տվել Նիկոլին, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնման ու Արցախի հայաթափման նպատակով:
 
Մյուս կողմից՝ Նիկոլը կրկին սպառնացել է, որ եթե վերանայվեն կապիտուլյացիայի պայմանները, ապա թուրքը կհարձակվի: Նա էլի վախեցրել է մարդկանց, որ կարողանա վախի ուժով քվե ձեռք երել, որպեսզի մարդիկ վախենան նույնիսկ Արցախի մասին մտածել: Սա մաքուր թուրքական հնարք է, որի նպատակը Նիկոլին աթոռին պահելուն զուգահեռ Հայաստանին անվերջ զիջումներ պարտադրելն է: