Գյումրու քաղաքապետարանի բակից ձերբակալված Հովեյան եղբայրներն արդարացվել են


00:28 , 29 մայիս, 2026

Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն եւ Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում․այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Թեեւ եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որեւէ հանցանք չեն կատարել:

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների եւ միջամտել են քրեական գործի քննությանը:

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որւեէ հանցանք չէին կատարել»: