Եթե Նիկոլը կոտրվեր, ո՞վ էր այսօր Սասունը լինելու
15:58 , 28 մայիս, 2026
Հանրահավաք անող Միքայելյան Սասունը փորձել է հիմնավորել, թե ինչու հունիսի 7-ին պետք է ընտրել իր շեֆին: «Ի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք կարողացանք հասնել մի հանգրվանի, որտեղ դրված է խաղաղության հիմքը»,-մասնավորապես՝ հայտարարել է Սասունն ու շնորհակալություն հայտնել Նիկոլին, որ ճանապարհի կեսին չմնաց, որ չկոտրվեց ու գործը տարավ մինչև վերջ՝ վերջ դնելով 88-ից ի վեր հայի կոտորածին:
Սասունն իրականում ինքնախարազանմամբ է զբաղվել. մի մարդ, որը պարծենում է իր ռազմական ուղիով, 88-ին մեկնարկած հայ ժողովրդի պայաքարը հռչակել է բեռ ու կոտորածի պատճառ՝ շնորհակալություն հայտնելով Նիկոլին, որ իրեն ազատեց այդ բեռից: Այսինքն՝ Սասունը սևացրել է Հայաստանի Հրանապետության գոյության հիմքում ընկած պայքարը՝ հանուն Նիկոլին ոռ մտնելու: Բայց ինչո՞ւ է ոռ մտել:
Ոռ է մտնում, քանի որ եթե Նիկոլը կոտրվեր ու հետ կանգներ իր առաքելությունից, այսօր ինքն էր բանտի բալանդի հույսին մնալու: Եթե Նիկոլը կոտրվեր, ո՞վ էր այսօր Սասունը լինելու, ո՞ւմ էր նա պետք լինելու, մինչդեռ այժմ շարունակում է հաստացնել սեփական գրպաններն ու ունենալ որոշակի ստատուս, որը, սակայն, իրականում ավելի շուտ անպատվություն է, քան կարևոր զգալու առիթ:
Սասունը բարոյական սկզբունքներով առանձնապես չի առաջնորդվում. կարծում է՝ կյանքում փողն է կարևոր, որի հետևից էլ գնում է՝ թեկուզ հոգու խորքում իրավիճակի ողջ ողբերգականությունը շատ լավ գիտակցելով: