Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին լուրերը


12:36 , 28 մայիս, 2026

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին պնդում է, որ ԱՄՆ դեսպանատունը չի տարհանվում ուկրաինական մայրաքաղաքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նրա խոսքերն է մեջբերում Ունիան գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են ուկրաինական մայրաքաղաքում: