18:44 , 27 մայիս, 2026
Նիկոլը պոպուլիստաբար հայտարարել է, թե Հայաստանում կա ու եղել է միայն մեկ բարձրագույն դատավոր, և այդ դատավորը ժողովուրդն է. «Եվ այդ դատավորը դու ես» արտահայտությունը կրկնելով բազմաթիվ անգամ՝ Նիկոլը հստակեցրել է, որ ակնկալում է, որ հունիսի 7-ին մարդիկ կկայացնեն արդար դատավճիռ, իսկ ինքն էլ հլու կատարելու է նրանց կամքը:
Անմիջապես ակամա մտաբերում ես Նիկոլի իշխանության առաջին շրջանը: Հիշո՞ւմ եք՝ որն էր նրա առաջին սկանդալային հայտարարություներից մեկը: Նիկոլի՝ «Կա՞ մի դատավոր, ով կարող է իմ ասածը չանել» հայտարարությունը չի՞ հիշում Աշոտիկի հայրիկը: Ի՞նչ ժողովուրդ, ինչի՞ մասին է խոսում Հակոբյան Աննայի «մարդը», չէ՞ որ իրականում այս երկրում կա միայն մեկ բարձրագույն դատավոր՝ Նիկոլը, որին ենթակա են բոլոր դատարաններն ու ատյանները: Ժողովուրդն այստեղ ի՞նչ կապ ունի: Ժողովո՞ւրդն է ձերբակալել տալիս ՔՊ-ի քիմքին տհաճ գործիչներին, հոգևորականներին ու քննադտական խոսք հնչեցնողներրին: Ժողովո՞ւրդն է առավոտից երեկո սպառնում ընդդիմության առաջնորդներին ամենավերջին բառապաշարով ու լկտի պահվածքով, թե՞ ժողովրդի դատավճռով է Նիկոլն Արցախը հանձնել, իսկ հիմա էլ հալածում է Արցախը հայի հող համարող քաղաքացիներին: Ժողովուրդն այսօր ընդամենը դարձել է Նիկոլական պոպուլիզմի համար իր կամքից անկախ օգտագործվող մատերիալ, որի սուբյեկտայնությունը Նիկոլն ուղղակի ոչնչացրել է:
Այդ սուբյեկտայնությունը վերչականբելու միայն մի ձև կա, և այդ ձևը հունիսի 7-ին ՔՊ-ին քաղաքականապես բռնաբարելն է…