17:10 , 27 մայիս, 2026
Պնդելով, թե ՔՊ-ին ընտրելով՝ քաղաքացին ընտրում է ինքն իրեն՝ Նիկոլը, մասնավրապես, հայտարարել է. «Այսօր նայում են, ասում են՝ արա՛, հլը նայեք, «պեռաժկի» է ուտում։ Հիվանդնե՛ր, դուք սովորեք, ես «պեռաժկի» ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ, ես ուտում եմ, որովհետև երեխեքն էլ են ուտում և ասում եմ՝ այս ընտրություններում «պեռաժկի» ուտողները պետք է ընտրեն «պեռաժկի» ուտողներին»:
Նիկոլը փաստացի սեգմենտավորել է հասարակությունը՝ այն բաժանելով «պեռաժկի» ուտողների ու չուտողների՝ պնդելով, թե ինքը հասարակների՝ «պեռաժկիակերների» խմբից է, այսինքն՝ մեծամասնության: Նիկոլին իրականում ձեռք է տալիս, որ հայ հասարկաությունն իր մեծամասնության մեջ լինի «պեռաժկի» ուտող, քանի որ այդպիսիներին ավելի հեշտ է կառավարելը, մանիպուլացնելն ու խաբելը. կարծում է՝ ավտոբուսներում «պեռաժկի» կրծելով կարող է խաբել ու անընդատ վերարտադրվել, հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի ռեալ գործ անելն ու երկիրը չքավորությունից դուրս բերելը, եթե դա քաղաքականապես կարող է արդարացված չլինել:
Նիկոլը կարծում է, որ եթե ինքը ներկայանում է որպես «պեռաժկի» ուտող, ապա հաջողությամբ չեզոքացնում է ընդդիմությունից բխող վտանգը, քանի որ ընդդիմությունը հենվում է հասարակաության մտածող հատվածի վրա, որն այսօր փոքրամասնություն է. խնդիրը պեռաժկի ուտողներին սեփական ազդեցության տակ պահելն ու այդ սեգմենտի քանակությունն ավելացնելն է, քանի որ որքան քիչ մտածող մարդ լինաի, այնքան ավելի հեշտ ՔՊ-ն կվերարտադրվի: