Նիկոլը՝ «Իլհամի շոուում»


16:20 , 27 մայիս, 2026
Նիկոլը կրկին անդրադարձել է իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»-ին՝  փորձելով պատճառաբանել, թե ինչու է  այդպես ասել: Ըստ նրա՝ ասել է, քանի որ իներցիայի մեջ է ընկել և եղել է  նվիրված այն գաղափարներին, որոցով  30 տարի ապրել ու դաստիարակվել ենք: «Դա ասել եմ ու դրա արդյունքում է, որ հասկացել եմ, որ թակարդի մեջ ենք»,-հայտարարել է Նիկոլն ու հիշել «Թրումենի շոուն» ֆիլմը՝ Ջիմ Քերիի մասնակցությամբ:
 
Նիկոլն իրականում ինքն իր դեմ ցուցմունք  է տվել. հայտարարել, թե նման ճակատագրական պնդումն արվել է իներցիայի ուժով, նշանակում է խոստովանել, որ կապ չունես պետական կամ ռազմավարական մտածողության հետ, որ ընդամենը մի խեղկատակ ես, որ փորձել է սեփական հասակից վեր ցատկել:
 
Եթե նկատում եք, Նիկոլը կրկին մեղքը բարդել է նախորդ 30 տարվա վրա. իրեն լավ չէին դաստիարակել, դրա համար էլ արեց այնպիսի հայտարարություն, որի հետևանքով զրկվեցինք Արցախից, իսկ Հայաստանը դարձավ եսիմ ինչ: Ա՛յ եթե իրեն մանկուց բացատրեին, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, ողբերգություն տեղի չէր ունենա:
 
Նիկոլը պնդում է, թե իր այդ հայտարարության  արդյունքում է, որ հասկացել է՝ թակարդի մեջ ենք: Հասկացե՞լ է, թե՞ հասկացրել են: Հասկացնելու առիթ կլինե՞ր, եթե ասենք 2019-ի առաջարկությունն ընդունվեր:
 
Ինչ վերաբերում է  «Թրումենի շոուին», ապա ֆիլմի գլխավոր հերոսի վիճակն այսօր նմամվում է  հայ ժողվորդի վիճակին. ինչպես որ Թրումենն էր հորինածին իրականության մեջ ապրում՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչպես են իրեն խաբում, այնպես էլ հայ հասարակությունն է այսօր խաբված Նիկոլի կողմից՝ չիմանալով իր գլխի գալիքը. ոչ մի խաղաղություն չի լինելու, այլ լինելու է առավելագույնը ստրկություն՝ չկրակելու դիմաց մինչև այն պահը, երբ կստեղծվի հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ՝ առնվազը Սյունիքը Հայաստանից պոկելու: