ԱԽՔ-ը հասկացրել է, որ մտադիր չեն հակառուսական գծից հետ կանգնել
14:28 , 27 մայիս, 2026
Հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում հիմա ճգնաժամ կա՞, ԱԽՔ Գրիգորյան Արմենը բացասական արձագանք է տվել ու հայտարարել, թե ՌԴ-ից հնչող սպառնալիքները նոր չեն, իսկ իրենք շարունակելու են աշխատել այն նույն տրամաբանությամբ, որով աշխատել են:
Եթե փորձենք «թարգմանել» ԱԽՔ-ի խոսքը, ապա պետք է արձանագրենք, որ նրա ասածը մեկն է՝ ռուսները մեջտեղից էլ իրենց ճղեն, ՔՊ-ն չի շեղվելու իր բռնած ճանապարհից:
Այն, որ Արմենը պնդել է, թե ճգնաժամ չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, իհարկե, տարօրինակ չպետք է համարել: Իրականում այդ ճգնաժամը կա ու այն ժամանակի հետ միմիայն խորանում է, ուղղակի արմեններն այդ մասին բարձրաձայն չեն ուզում խոսել, որ հանրությանը հուշտ չանեն և,իհարկե, կատարվողի համար պատասխանատվություն չվերցնեն առնվազն իրենց համար ճակատագրական այս ժամանակհատվածում:
Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները հետևողականորեն քանդել են այն քաղաքական ու անվտանգային ճարտարապետությունը, որի վրա տասնամյակներով խարսխված էին հայ-ռուսական հարաբերությունները: Այդ ճարտարապետության քանդման հիմնական նպատակը ՌԴ-ն տարածաշրջանից դուրս դնելն է՝ թեկուզ ՀՀ կեսնական շահերի հաշվին, և սա է, որ նյարդայնացնում է ռուսներին, որոնք, պետք է խոստովանենք, բավարար չափով այդպես էլ չհակազդեցին Նիկոլին՝ թույլ տալով նրան կերած բողկերը մարսել այն ժամանալ, երբ կարող էին դա անել:
Առավել վտանգավորն այս իրավիճակում, սակայն, այն է, որ ՔՊ-ական իշխանությունը հասարակությանը չի ներկայացնում հնարավոր ռիսկերի ամբողջ ծավալը, այն դաժան հետևանքները, որոնք անխուսափելի են լինելու, եթե բանը բանից անցնի։