Սեուլում կամուրջ է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ


15:26 , 26 մայիս, 2026

Սեուլում կամուրջի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հին ուղեկամրջի մասնակի փլուզման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել, երեք մարդ՝ զոհվել։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Սեուլի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Կորեական երկաթուղային կորպորացիան տեղեկացրել է, որ միջադեպի պատճառով Սեուլի կայարանի և Սինչոն կայարանի միջև գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Կորեայի Հանրապետության վարչապետ Քիմ Մին Սոկը հրամայել է լիովին մոբիլիզացնել տեխնիկան ու անձնակազմը՝ տուժածներին փրկելու համար։

Քիմը նաև խնդրել է պաշտոնյաներին ապահովել փրկարարների անվտանգությունը և սահմանափակել մուտքը դեպի դեպքի վայր՝ հետագա զոհերից խուսափելու համար։