«Ընտանիքիցս 2 կորուստ ունեմ, բայց ձեզնից շատ շնորհակալ եմ»․ այս կնոջ ամուսինը կյանքից հեռացել է կորոնավիրուսից․ Լիա Սարգսյան (Video)


12:39 , 24 մայիս, 2026
Նիկոլ Փաշինյանին թոռան և որդու մահվան լուրը հայտնող և շնորհակալության խոսքեր ասող կինը առաջին կարգի շախմատիստ, կրտսեր սերժանտ Ռոբերտ Արտաշեսի Անանյանի տատն է՝ Մելան Թումանյանը:
Ռոբերտը ծառայել է Մեղրիում, եղել է հրետանային հաշվարկի հրամանատար: Հոկտեմբերի 3-ին հրետանային գումարտակի կազմում տեղափոխվել է Ջրական (Ջեբրայիլ): Զոհվել է հոկտեմբերի 11-ին: Հուղարկավորվել՝ զոհվելուց շուրջ 4 ամիս անց:
Տեսանյութում տիկինը նշում է, թե ամուսինը թոռան հետ գնացել է: «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ Մելանյա Թումանյանի ամուսինը մահացել է կորոնավիրուսից:
Երբ իմացա, որ Փաշինյանին շնորհակալություն հայտնող տիկնոջ թոռը հուղարկավորվել է զոհվելուց 4 ամիս անց, աչքիս առաջ եկավ Աբովյանի դիահերձարանի սարսափելի լուսանկարը. նահատակված տղաների մարմինները գետնին նետված, պոլիէթիլենային տոպրակների մեջ...
Դե եկ վարդապետ, ու մի՛ խենթանա...