IRI-ն՝ Նիկոլի թիկունքին
14:20 , 23 մայիս, 2026
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է առաջիկա ընտրությունների վերաբերյալ սեփական հարցման տվյալները. փորձել են պարզել՝ քաղաքացիներն ում կտան իրենց ձայնը կայանալիք ընտրություներին: Եվ ահա բոլորի համար անակնկալ կերպով պարզվել է, որ միակ ֆավորիտն ու լուրջ տոկոսներ հավաքած ուժը ՔՊ-ն է՝ 38%. որևիցե քաղաքական ուժ 8%-ի շեմը չի հաղթահարել («Ուժեղ Հայաստան»- 7%, «Հայաստան» դաշինք-4%, ԲՀԿ-2%, «Միասնության թևեր»-1% և այլն): Հետաքրքիր է, որ նույն IRI-ի՝ ավելի վաղ` փետրվարին կատարած հարցումներով ՔՊ-ն հավաքել էր 29%, «Ուժեղ Հայաստանը» 11%, Քոչարյանի ուժը՝ 4%, ԲՀԿ-ն՝ 2%: Իսկ ահա «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» գործընկեր MPG Gallup Armenia կազմակերպության վերջին հարցումների համաձայն՝ արձանագրվել էր հետևյալ պատկերը՝ ՔՊ՝ 28.8%, «Հզոր Հայաստան»՝ 14.9%, «Հայաստան» դաշինք 12.1%, «Բարգավաճ Հայաստան» 8.7%, «Միասնության թևեր» 5.8%:
Բավական տարօրինակ պատկեր է ստացվում, այնպես չէ՞: Այն կարելի է բացատրել միայն մի բանով՝ Արևմուտքի շահագրգռվածությամբ՝ վերարտադրելու Նիկոլին, փնովելու Քպ-ի մրցակից ուժերին, լեգիտիմացնելու սպասվելիք թվանկարչությունը: Այս ընտրություներն ունեն հստակորեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ, և արևմտաթուրքական ճակատն անելու է ամեն ինչ՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու համար:
Մյուս կոմղից՝ այն, որ նույնիսկ այսքանից հետո ՔՊ-ն հավաքում է զգալի տոկոսներ, նշանակում է՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ թերացել է՝ չկարողանալով իր ձայնը մինչև վերջ տեղ հասցնել: